19:12  ,  27 դեկտեմբերի, 2016

Ռոնալդուն 2016թ. Եվրոպայի մարզիկ՝ 27 միջազգային գործակալությունների վարկածով

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 27 միջազգային լրատվական գործակալությունների վարկածով ճանաչվել է 2016թ. Եվրոպայի մարզիկ, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը: Քվեարկությունը 1958 թվականից անցկացնում է լեհական PAP-ը:

Ռոնալդուն այս տարի դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր:

Երկրորդ տեղը գրավել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը: Եռյակը եզրափակել է Ռիոյի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունգարացի լողորդուհի Կատինկան Հոսուն:

Քվեարկությանը մասնակցել են հետեւյալ ազգային գործակալությունները.

Efe (Իսպանիա) France Press (Ֆրանսիա), Agerpress (Ռումինիա), ANP (Հոլանդիա), APA (Ավստրիա), ATA (Ալբանիա), Belga (Բելգիա), БелТА (Բելառուս), BTA (Բուլղարիա), CTK (Չեխիա), DPA (Գերմանիա), Elta (Լիտվա), Fena (Բոսնիա-Հերցեգովինա), Hina (Խորվաթիա), Leta (Լատվիա), Lusa (Պորտուգալիա), Moldpres (Մոլդովա), SDA-ATS (Շվեյցարիա), SHGSK (Կոսովո), SID (Գերմանիա), Sita (Սլովակիա), STA (Սլովենիա), Tanjug (Սերբիա), ТАСС (Ռուսաստան), Укринформ (Ուկրաինա), PAP (Լեհաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում