15:48  ,  27 դեկտեմբերի, 2016

19-ամյա Սիմոնա Բայլզը՝ տարվա լավագույն մարզուհի

Ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզն Associated Press-ի վարկածով ճանաչվել է 2016 թվականի լավագույն մարզուհի:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերում 19-ամյա մարզուհին նվաճել էր 4 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Նա առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին:

Քվեարկության արդյունքում Բայլզը ստացել է 59 ձայներից 31-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռիո-2016-ի քառակի ոսկե մեդալակիր, ամերիկացի լողորդ Կետի Լեդեկին (20 ձայն), իսկ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու ամերիկացի բասկետբոլիստ Բրիանա Ստյուարտը բաժանել են 3-4-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում