09:57  ,  27 դեկտեմբերի, 2016

Իբրահիմովիչ. Հենրիխ Մխիթարյանը կրնկով խաղի արքան է, իսկ ես` Աստվածը

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեկնաբանելով Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը, խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի անհավանական գոլի մասին:

«Կարող էինք հասնել ավելի լավ արդյունքի, բայց հաղթեցինք 3:1 հաշվով: 2016-ին խփել եմ 50 գոլ, սակայն տարին կարող էր լինել ավելի լավը: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի գոլին, ապա Միկին կրնկով խաղի արքան է, իսկ ես` Աստվածը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է 101greatgoals-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում կայացած խաղում փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 5 խաղերում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում