11:36  ,  24 դեկտեմբերի, 2016

Մարկոս Պիզելիի գոլն «Ալ Ֆուջեյրային» փրկել է պարտությունից

Ֆուտբոլի ԱՄԷ-ի առաջին դիվիզիոնի առաջնության 6-րդ տուրում «Ալ Ֆուջեյրան» 1:1 հաշվով է ավարտել «Շաաբ Շարժայի» դեմ տնային խաղը:

«Ալ Ֆուջեյրայի» պատասխան գոլը 73-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը մասնակցել է ամբողջ խաղին:

«Ալ Ֆուջեյրան» 11 միավորով երրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English