16:45  ,  23 դեկտեմբերի, 2016

Գեղարդ Մուսասի. Հայերը սիրում են կռվել

Մեծ հաճույքով ինչ-որ բան կանեմ Հայաստանում MMA-ն զարգացնելու համար, հայտարարել է UFC-ի չեմպիոնական գոտու հավակնորդ, խառը մենամարտերի վարպետ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան), որը հայտնել է պատրաստակամություն նպաստել Հայաստանում MMA-ի զարգացմանը:

«Իրականում, կցանկանայի լինել այդ մարզաձեւի մի մասնիկը Հայաստանում: Ես Հոլանդիայից եմ, որտեղ ամեն երկրորդն ինչ-որ չափով իրեն նվիրում է սպորտին: Պարզապես զբաղվում են սպորտով, եւ երբ այդ ապրելակերպն ընդունեմ է նաեւ պետությունը, դա լավ է երկրի համար: Քանզի մարդիկ դառնում են ավելի առողջ, նրանք մարզվում են: Այդ պատճառով նրանք չեն դիմում հիվանդանոցներին ու ապահովագրական ընկերություններին:

Հարցը նրանում չէ, որ կլինեն ավելի շատ մարզիկներ, որոնք կբարձրացնեն հայկական դրոշը: Հարցն այն է, որ պետք է մյուսներին ստիպել վախենալ դրանից: Վերջիվերջո, մենք սիրում ենք կռվել: Հայերը սիրում են կռվել: Կարեւր չէ, թե որ մարզաձեւն է դա»,- Մուսասիի խոսքը մեջբերում է Hay Sport-ը:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին դեկտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացրել էր մամուլի ասուլիս եւ ինքնագրեր բաժանել երկրպագուներին: Hay Sport-ի կազմակերպած ասուլիսին ներկա էր եղել նաեւ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը:

Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում