20:41  ,  22 դեկտեմբերի, 2016

Տիագո Սիլվան երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգել է պայմանագիրը թիմի ավագ Տիագո Սիլվայի հետ: 32-ամյա բրազիլացի պաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

Տիագո Սիլվան ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին «Միլանից»: Նրա նախորդ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով