14:10  ,  22 դեկտեմբերի, 2016

Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչն ամենաուժեղն է եղել հենացատկի ու օղակների վարժություններում, իսկ զուգափայտի, նժույգափաթի եւ պտտաձողի վրա վարժություններում նվաճել է բրոնզե մեդալներ:

Թիմային պայքարում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանի հետ: Դավթյանը հաջող է հանդես եկել նաեւ բազմամարտում, որում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դալալոյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում