01:44  ,  22 դեկտեմբերի, 2016

«Նիցան» միավորներ կորցրեց, Բալոտելիի հեռացումն ու ՊՍԺ-ի 5 գոլերը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում առաջտար «Նիցան» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Բորդոյի» հետ, իսկ լավագույն եռյակում գտնվող «Մոնակոն» ու ՊՍԺ-ն հաղթանակներ տարան: «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին ավելացված ժամանակում ստացավ կարմիր քարտ:

«Նիցան» հավաքեց 44 միավոր եւ 2 միավոր է առաջ «Մոնակոյից»: Գործող չեմպիոն ՊՍԺ-ն 39 միավորով երրորդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Լորյեն»՝ 5:0

Թոմաս Մունյե, 25, Զարգո Տուրե, 44 (ինքնագոլ), Տիագո Սիլվա, 50, Էդինսոն Կավանի, 63 (11մ), Լուկաս Մոուրա, 70

«Բորդո» - «Նիցա»՝ 0:0

Հեռացումներ՝ Մարիո Բալոտելի, 90+1, Յունես Բելհանդա, 90+4 (երկուսն էլ՝ «Նիցա»)

«Մոնակո» - «Կան»՝ 2:1

Ռադամել Ֆալկաո, 48 (11մ), Տյեմուե Բակայոկո, 76 - Հերվ Բազիլե, 90+4

Հեռացում՝ Դամիեն Դա Սիլվա, 52 («Կան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով