15:05  ,  20 դեկտեմբերի, 2016

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

20 տարի անց Հայաստանին օլիմպիական ոսկե մեդալ պարգեւած Արթուր Ալեքսանյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի վարկածով ճանաչվել է Հայաստանի 2016թ. լավագույն մարզիկ: Օլիմպիական չեմպիոնը երրորդ տարին անընդմեջ է արժանանում այս մրցանակին:

Դեկտեմբերի 15-ից անցկացված քվեարկության արդյունքում գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշին հաջորդել է նրա թիմակից Միհրան Հարությունյանը, որը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի եզրափակիչում պարտվել էր կողմնակալ մրցավարության պատճառով:

Լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որին հաջորդել է ծանրորդ Գոռ Մինասյանը, որը եւս արծաթե մեդալ էր նվաճել Ռիո-2016-ում: 5-րդ տեղում հայտնվել է ծանրամարտի Եվրոպայի 2016թ. չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հարցմանը մասնակցել են 35 մարզական լրագրողներ (NEWS.am Sport-ը չի մասնակցում հարցմանը): 

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2016-ին

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում