11:45  ,  20 դեկտեմբերի, 2016

Ֆյոդոր Սմոլովը՝ Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը Ռուսաստանի ֆուտբոլային միության, Ռուսաստանի Պրեմյեր լիգայի եւ «Спорт-Экспресс» թերթի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հարցմանը մասնակցել են մարզիչները, մենեջերները, լրագրողները եւ Պրեմյեր լիգայի թիմերի երկրպագուները: Նրանցից յուրաքանչյուրը նշել է տարվա լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածու:

Սմոլովը հավաքել է 80 միավոր եւ առաջ անցել «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսից (64 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը՝ 48 միավոր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում