Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Նիցան» «Ալյանց Ռիվյերա» ստադիոնում ընդունեց «Դիժոնին» եւ առավելության հասավ Մարիո Բալոտելիի դուբլի շնորհիվ՝ 2:1:
«Նիցան» 43 միավորով ամրապնդվել է առաջին տեղում եւ երկրորդ տեղում ընթացող «Մոնակոյի» նկատմամբ ունի 4 միավորի առավելություն:
Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր
«Նիցա» - «Դիժոն»՝ 2:1
Մարիո Բալոտելի, 32, 11մ, 50 – Ժուլիո Տավարեշ, 37, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում