13:22  ,  18 դեկտեմբերի, 2016

Մեծ մրցանակ. Յանա Եգորյանի հաղթանակը

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Յանա Եգորյանը նվաճել է համաշխարհային Մեծ մրցանակի հերթական փուլի հաղթողի կոչումը: Մեքսիկայի Կանկուն քաղաքում անցկացված մրցաշարում Յանա Եգորյանը թրամարտի եզրափակիչում 15:11 հաշվով առավելության է հասել հունգարացի Աննա Մարտոնի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի թրամարտի անհատական եւ թիմային մրցումների ոսկե մեդալները նվաճած Յանա Եգորյանն այս շաբաթ արժանացել է Ռուսաստանի սպորտի նախարարության «Ռուսաստանի հպարտություն» մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն մարզուհուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում