22:10  ,  17 դեկտեմբերի, 2016

Կավանիի գոլը չօգնեց ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Գենգամին»: Փարիզցիների կազմում հաշիվը վերջնամասում կրճատեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը 17 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

ՊՍԺ-ն չհաղթեց երրորդ խաղում անընդմեջ եւ 36 միավորով երրորդն է՝ 4 միավոր զիջելով առաջատար «Նիցային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Գենգամ» - ՊՍԺ՝ 2:1

Յանիս Սալիբուր, 66, Նիլ Դե Պաու, 70 – Էդինսոն Կավանի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում