13:30  ,  17 դեկտեմբերի, 2016

«Ֆուտզալ բիզնես լիգա». Եզրափակիչում գրանցվեց խոշոր հաշիվ

«Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է «Պարմա» թիմը:

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացված մրցաշարի եզրափակիչում «Պարման» 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ԱԿԲԱ բանկի թիմի նկատմամբ:

Երրորդ տեղի համար խաղում «Վեգան» ուժեղ է գտնվել «Թեմուրնոցից»՝ 5:2:

Հիշեցնենք, որ «Պարման» եւ ԱԿԲԱ-ն «Ֆուտզալ բիզնես լիգայի» նախորդ մրցաշարում հանդիպել էին երրորդ տեղի համար խաղում, որում «Պարման» հաղթել էր 6 մետրանոց հարվածաշարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում