20:52  ,  15 դեկտեմբերի, 2016

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) առաջնությունը: Մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Կապանի եւ Քաջարանի շուրջ 100 մարմնամարզուհիներ: 

Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան), հաղորդում է msy-ը: 

Երիտասարդների պայքարում՝ պարանով վարժություն մրցաձեւում հաղթող է դարձել Ռոզա Ադամյանը (անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան), իսկ օղակով, ժապավենով, գնդակով եւ գուրզերով վարժություններում՝ Յուլիա Վոդոպյանովան (անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան): 

Պատանիների պայքարում ազատ վարժության հաղթող է դարձել Իլոնա Ղանդիլյանը (անձնական մարզիչ՝ Մայա Պետրոսյան), գուրզերով վարժության հաղթող՝ Ալինա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հասմիկ Մակարյան), իսկ պարանով, օղակով եւ գնդակով վարժություններում՝ Մերի Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Ջուլետա Ղազարյան): 

Բոլոր հաղթողները, բացառությամբ Ալինա Պողոսյանի, Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ՊՈԱԿ-ի սաներ են, իսկ Ալինա Պողոսյանը մարզվում է Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում