22:48  ,  14 դեկտեմբերի, 2016

Գեղարդ Մուսասին ինքնագրեր կբաժանի Մոսկվայում

Խառը մենամարտերի վարպետ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կանցկացնի մամուլի ասուլիս եւ ինքնագրեր կբաժանի երկրպագուներին, հաղորդում է championat-ը:

Մուսասին այժմ հանդես է գալիս UFC-ի պրոմոուշենում եւ միջին դիվիզիոնի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը:  Այս տարի Մուսասին անցկացրել է չորս մենամարտ եւ տարել է միայն հաղթանակ: Երեք մենամարտերն ավարտել է ժամանակից շուտ:

Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում