20:43  ,  14 դեկտեմբերի, 2016

Արցախցի Կարեն Սարգսյանը՝ դեռահասների աշխարհի փոխչեմպիոն

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել  է սամբոյի դեռահասների (կադետների) աշխարհի 2016թ. առաջնությունը՝ Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի մարզիկների մասնակցությամբ:

Մրցումների առաջին օրը վիճարկվել է մեդալների 10  հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում