17:15  ,  14 դեկտեմբերի, 2016

Քոնոր Մաքգրեգորի լուսանկարը զվարճացրել է երկրպագուներին (ֆոտո)

UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորն օրերս Instagram-ում հրապարակել է լուսանկար, որը զվարճացրել է երկրպագուներին:

Լուսանկարում մարզիկը թերթ է կարդում ինքնաթիռում: Երկրպագուները նկատել են, որ Մաքգրեգորը թարս է բռնել թերթը: Դրանից հետո երկրպագուները սկսել են կատակել այդ լուսանկարի վերաբերյալ՝ ծաղրելով մարզիկին:

Հիշեցնենք, որ վերջերս Մաքգրեգորը դարձել էր պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում: Ավելի ուշ նա հրաժարվել էր կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում