22:57  ,  13 դեկտեմբերի, 2016

Լեգենդար Էվանդեր Հոլիֆիլդը ստացավ 2 չեմպիոնական գոտի

Մայամիում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC կազմակերպության կոնգրեսում լեգենդար բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը ստացել է երկու չեմպիոնական գոտի, հաղորդում է fightnews.com-ը:

Կազմակերպության նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը որոշել է շտկել պատմական թյուրիմացությունը, որի հետեւանքով սուպերծանր քաշային կարգում աշխարհի քառակի չեմպիոն Հոլիֆիլդը կարիերայի ընթացքում նվաճել էր  WBC-ի միայն մեկ տիտղոս, թեեւ հաղթել էր կազմակերպության վարկածով երեք չեմպիոնների՝ Բաստեր Դագլասին, Ռիդիկ Բոուիին եւ Մայք Թայսոնին: Բոուին ու Թայսոնը մենամարտերից առաջ հրաժարվել էին գոտիներից, այդ պատճառով էլ Հոլիֆիլդին դրանք բաժին չէին հասել:

Գոտիները Հոլիֆիլդին հանձնել են նախկին չեմպիոններ Վիտալի Կլիչկոն ու Լենոկ Լյուիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում