13:05  ,  13 դեկտեմբերի, 2016

Յուրի Չուխը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնությունում հանդես եկող «Արարատի» գլխավոր մարզիչ Յուրի Չուխը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը պայմանագիրը խզել են փոխհամաձայնությամբ: «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Արխովանոկը:

Բելառուսի բաց առաջնությունում «Արարատը» 28-րդ տուրից հետո 49 միավորով 5-րդ տեղում է: Նախորդ տուրում հայկական ակումբը նախ 5:9 հաշվով պարտվել է «Գոմել-2»-ին, իսկ պատասխան խաղում հաղթել է բուլիտներով (հիմնական ժամանակն ավարտվել է 5:5 հաշվով):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում