11:45  ,  13 դեկտեմբերի, 2016

«Ֆուտզալ բիզնես լիգայի» եզրափակիչը՝ դեկտեմբերի 16-ին

Երեւանի «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարի եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը տեղի կունենան դեկտեմբերի 16-ին:

Ժամը 20:00-ին բրոնզե մեդալների համար կպայքարեն «Թեմուրնոց» եւ «Վեգա» թիմերը, իսկ 21:00-ին «Պարման» ու ԱԿԲԱ-ն կվիճարկեն մրցաշարի հաղթողին:

«Ֆուտզալ բիզնես լիգայի» մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում քվեարկություն է սկսել՝ որոշելու մրցաշարի լավագույն խաղացողին: Կա 8 թեկնածու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս