09:10  ,  13 դեկտեմբերի, 2016

Վահագն Դավթյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոն (ֆոտո)

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը «Ստրաուբենհարդտ» ակումբի կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:

Դավթյանը հանդես է եկել օղակների վարժությունում եւ վաստակել 15.25 միավոր:

Հիշեցնենք, որ այս տարի Շվեյցարիայում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե մեդալ՝ օղակների վարժությունում զիջելով միայն հույն Էլեֆտերիոս Պետրունիասին:

Լուսանկարները՝ Վահագն Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում