16:17  ,  12 դեկտեմբերի, 2016

WTA. Մարգարիտա Գասպարյանն առաջադիմել է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը։ Մեկ աստիճանով բարձրացել է ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը, որն այժմ 117-րդն է։

Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը պահպանել է գերմանացի Անժելիկա Կերբերը։ Տասնյակում են նաեւ ամերիկացի Սերենա Ուիլյամսը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինե Մուգուրուսան, ամերիկացի Մեդիսոն Քիզը, ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան եւ բրիտանացի Ջոանա Կոնտան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով