01:41  +04,  12 դեկտեմբերի, 2016

Կավանիի դուբլը ՊՍԺ-ին փրկեց պարտությունից առաջատար «Նիցայի» հետ խաղում

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց ընթացիկ առաջատար «Նիցային» եւ պարտությունից փրկվեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ: Հյուրերն առաջին խաղակեսն ավարտեցին 2:0 առավելությամբ: Սակայն ընդմիջումից հետո բաց թողեցին հաղթանակը՝ 2:2:

«Նիցան» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն 36 միավորով երրորդն է: Երկրորդ տեղում է «Մոնակոն»՝ 39 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 2:2

Էդինսոն Կավանի, 46, 60 - Վիլան Սիպրիեն, 32, Ալասան Պլեա, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ