23:31  ,  11 դեկտեմբերի, 2016

Դավիթ Ավանեսյանը կմենամարտի ամերիկացի Լամոնտ Պիտերսոնի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը կմենամարտի ամերիկացի Լամոնտ Պիտերսոնի հետ, որը WBA եւ IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է առաջին կիսամիջին քաշային կարգում:

«Ավանեսյանը տիտղոսը կպաշտպանի Պիտերսոնի դեմ մենամարտում: Բանակցությունները մոտենում են ավարտին»,- tass-ին ասել է WBA-ի ներկայացուցիչը:

Կարիերայի ընթավքում Պիտերսոնը հաղթանակ է տարել նաեւ հռչակավոր բրիտանացի Ամիր Խանի նկատմամբ: Նա ունի 34 հաղթանակ, դրանիցից 17-ը նոկաուտով: Երեք պարտություն է կրել, մեկ մենամարտ ավարտել է ոչ ոքի:

Նախորդ մենամարտում հայտնի ամերիկացի Շեյլ Մոզլիին հաղթած Ավանեսյանը կարիերայի ընթացքում տարել է 22 հաղթանակը (11 նոկաուտ), կրել է մեկ պարտություն, մեկ անգամ էլ գրանցել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում