01:56  ,  11 դեկտեմբերի, 2016

Լեոն Հարթը պարտվեց կարիերայի առաջին 12 ռաունդանոց մենամարտում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը պարտություն է կրել կարիերայի առաջին 12 ռաունդանոց մենամարտում:

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած մենամարտում 28-ամյա Հարթը մրցավարների միաձայն որոշմամբ (112-116, 113-115, 112-116) պարտվել է IBF, WBC վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, լեհ Քշիշտով Վլոդարչիկին: Վիճարկվում էր IBF Intercontinental-ի չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ Լեոն Հարթի քաշը 89.0 կգ է, իսկ լեհ 35-ամյա բռնցքամարտիկինը՝ 90.7 կգ։

Գերմանիայում հանդես եկող հայ բռնցքամարտիկը երկրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրեց 16-րդ մենամարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս