01:33  ,  11 դեկտեմբերի, 2016

Սարգիս Ադամյանի գոլն օգնել է «Շտայնբախին»

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Շտայնբախը» տանը 2:1 հաղթել է «Շտուտգարտեր Կիկերսին»:

Տանտերերի երկրորդ գոլը 44-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողը մասնակցել է ամբողջ խաղին: Դա Ադամյանի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

22 խաղ անցկացրած «Շտայնբախը» 44 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում