00:59  ,  11 դեկտեմբերի, 2016

Ֆալկաոյի հեթ-տրիկը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում «Մոնակոն» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բորդոյի» նկատմամբ: Հյուրերից հեթ-տրիկի հեղինակ է դարձել կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն:

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» վաստակել է 39 միավոր եւ հավասարվել առաջատար «Նիցային», որը դեկտեմբերի 11-ին կհյուրընկալվի գործող չեմպիոն ՊՍԺ-ին:

Ֆրանսիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բորդո» - «Մոնակո»՝ 0:4

Ջիբրիլ Սիդիբե, 2, Ռադամել Ֆալկաո, 4, 50, 64 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով