00:42  ,  11 դեկտեմբերի, 2016

Ռոնալդուն «Ռեալի» խաղին տրիբունայից հետեւում իր նոր ընկերուհու հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղին հետեւում է տրիբունայից:

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի VIP օթյակում Պորտուգալիայի հավաքականի ավագը նստած է իր նոր ընկերուհու՝ Ջորջինիա Ռոդրիգեսի հետ, փոխանցում է 101greatgoals-ը:

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը մեկնելուց առաջ Ռոնալդուին հանգստանալու հնարավորություն է տվել «Դեպորտիվոյի» դեմ խաղում, որի առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:

The Sun-ի համաձայն՝ Ռոնալդուն ու Ջորջինիա Ռոդրիգեսը ծանոթացել են Dolce & Gabbana-ի կազմակերպած երակությներից մեկի ժամանակ: Մադրիդում բնակվող Ջորջինիան կապ ունի Gucci խանութի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում