23:31  ,  10 դեկտեմբերի, 2016

London Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի հետ

Grand Chess Tour-ի փուլերից London Chess Classicերկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժեղ էր գտնվել Մայքլ Ադամսից: Արոնյանի հաջորդ մրցակիցն են ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն, որը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

London Chess Classic, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 1:0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լարգավ (Ֆրանսիա)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում