Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» տանը 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Խաղի մեկնարկը չափազանց անհաջող ստացվեց մանչեսթերցիների համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով, իսկ 20-րդ րոպեին խփեցին նաեւ երրորդ գոլը: Ընդմիջումից հետո «Լեսթերն» ավելի խոշոր դարձրեց հաշիվը, իսկ հյուրերն այն կրճատեցին վերջնամասում: Լեսթերցիներից հեթ-տրկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին:
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանյերիի թիմը 16 միավորով բարձրացավ 14-րդ տեղ: «Մանչեսթեր Սիթին» ունի 30 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:2
Ջեյմի Վարդի, 3, 20, 78, Էնդի Քինգ, 5 – Ալեքսանդր Կոլարով, 82, Նոլիտո, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում