23:24  ,  10 դեկտեմբերի, 2016

Վարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Լեսթերը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

Անգլիական Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» տանը 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

Խաղի մեկնարկը չափազանց անհաջող ստացվեց մանչեսթերցիների համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին 2:0 հաշվով, իսկ 20-րդ րոպեին խփեցին նաեւ երրորդ գոլը: Ընդմիջումից հետո «Լեսթերն» ավելի խոշոր դարձրեց հաշիվը, իսկ հյուրերն այն կրճատեցին վերջնամասում: Լեսթերցիներից հեթ-տրկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին:

Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանյերիի թիմը 16 միավորով բարձրացավ 14-րդ տեղ: «Մանչեսթեր Սիթին» ունի 30 միավոր եւ մեկ խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:2

Ջեյմի Վարդի, 3, 20, 78, Էնդի Քինգ, 5 – Ալեքսանդր Կոլարով, 82, Նոլիտո, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս