22:21  ,  10 դեկտեմբերի, 2016

«Բետիսը» Վան դեր Վարտին արգելել էր խաղալ կարմիր խաղակոշիկներով

Հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտի եւ «Բետիսի» միջեւ պայմանագրում եղել է տարօրինակ կետ, հայտնում է A Bola-ն՝ հղում անելով Football Leaks-ին:

Պայամանգրի համաձայն՝ Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը իսպանական ակումբի կազմում չէր կարող հանդես գալ կարմիր խաղակոշիկներով: Ենթադրվում է, որ դրա պատճառն այն է, որ կարմիրը «Բետիսի» ամենասկզբունքային մրցակից «Սեւիլիայի» գույնն է:

Հիշեցնենք, որ Վան դեր Վարտը նախորդ մրցաշրջանում է հեռացել «Բետիսից»՝ տեղափոխվելով դանիական «Միտյուլանդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում