21:22  ,  10 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ընտրել են նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստին (ֆոտո)

Էկվադորի հավաքականի պաշտպան Անտոնիո Վալենսիան ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի կայքը:

Հարցման արդյունքում 31-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 39 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է անգլիացի կիսապաշտպան Մայքլ Կարիկը (32 տոկոս), իսկ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը (29 տոկոս) եզրափակել է լավագույն եռյակը:

Նախորդ ամիս Վալենսիան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 4 հանդիպում եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս