20:24  ,  10 դեկտեմբերի, 2016

Բունդեսլիգա. Առաջատարը պարտվեց հետնապահին, «Բավարիան» խփեց 5 գոլ

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում առաջատար «Լայպցիգը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ինգոլշտադտին», որն այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ նախավերջին տեղ: Բունդեսլիգայի նորեկն առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում: 

«Լայպցիգի» պարտությունից օգտվեց երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան», որը տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը եւ 33 միավորով հավասարվեց առաջատարին

Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց «Քյոլնի» դեմ արտագնա խաղը՝ Մարկո Ռոյսի գոլի շնորհիվ պարտությունից խուսափելով վերջնամասում: «Բորուսիան» 25 միավորով 6-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 5:0

Արյեն Ռոբեն, 18, Ռոբերտ Լեւանդովսկի, 22, 58, Թոմաս Մյուլեր, 76, Դուգլաս Կոստա, 86

«Ինգոլշտադտ» - «Լայպցիգ»՝ 1:0

Ռոջեր, 12

Հեռացում՝ Մեթյու Լեկի, 90+4 («Ինգոլշտադտ»)

«Քյոլն» - «Բորուսիա Դ».՝ 1:1

Արտյոմ Ռուդնեւ, 28 – Մարկո Ռոյս, 90

Հեռացում՝ Սալիհ Օզկան, 90+4 («Քյոլն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում