19:22  ,  10 դեկտեմբերի, 2016

Էդիկ Պետրոսյանն՝ աշխարհի ուսանողական առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Էդիկ Պետրոսյանն արծաթե մեդալ է նվաճել Կիպրոսում ընթացող սամբոյի աշխարհի ուսանողական առաջնությունում:

90 կգ քաշային կարգում Պետրոսյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի Դավիթ Հովհաննիսյանին:

Առաջնությանը մասնակցում են նաեւ Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի սամբիստները, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում