17:49  ,  10 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնան» հաղթեց խոշոր հաշվով, Մեսիի դուբլը

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում կատալոնացիներն ունեին հսկայական առավելություն, որը գոլի վերածել չհաջողվեց: Հյուրերը հաշիվը բացեցին ընդմիջումից հետո: 59-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որի գոլին հաջորդեց Լիոնել Մեսիի դուբլը: Արգենտինացի հարձակվողը 550-րդ հանդիպումն էր անցկացնում «Բարսելոնայի» կազմում: Մեսին 11 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկական գնդակ առաջ անցնելով Լուիս Սուարեսից ու Կրիշտիանու Ռոնալդուից:

Լուիս Էնրիկեի թիմը 31 միավորով երկրորդ տեղում է եւ 3 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որն այս տուրում կընդունի «Դեպորտիվոյին»:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 0:3

Լուիս Սուարես, 59, Լիոնել Մեսի, 72, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով