16:10  ,  10 դեկտեմբերի, 2016

ԱԱ-2019. Բասկետբոլի Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել բասկետբոլի աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլի, ինչպես նաեւ Եվրոպայի 2017 թվականի առաջնությունների վիճակահանությունը:

ԱԱ-2019-ի ընտրական փուլում տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Սլովակիայի, Շվեդիայի ու Բոսնիա-Հերցեգովինայի թիմերի հետ:

Տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2017թ. Բ դիվիզիոնի առաջնությունում հայտնվել է A ենթախմբում, որտեղ կխաղա Ֆինլանդիայի, Լեհաստանի, Բելգիայի, Բելառուսի եւ Մալթայի հետ:

Հայաստանի Մ-16 հավաքականի մրցակիցներն են Մալթան, Ջիբրալթարը, Մոլդովան եւ Ուելսը, իսկ Մ-18 հավաքականինը՝ Կոսովոն, Նորվեգիան ու Կիպրոսը:

Աղջիկների Հայաստանի մինչեւ 16 տարեկանների թիմը կմրցի Ջիբրալթարի, Մոնակոյի ու Կոսովոյի հետ, իսկ Մ-18 տարեկանների թիմը կհանդիպի Կիպրոսի, Մալթայի, Կոսովոյի եւ Ջիբրալթարի հավաքականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս