15:52  ,  10 դեկտեմբերի, 2016

Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը դեկտեմբերի 10-ին ստորագրել են երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջեւ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է երկու երկրների միջեւ ֆուտբոլային համագործակցության մակարդակի բարձրացումն եւ հարաբերությունների խորացումը:

Մինչեւ հուշագրի ստորագրումը Հայրապետյանը Մեհդի Թաջի, ԻԻՀՖՖ պաշտոնական ներկայացուցիչների, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազիմ Սադջադիի, դեսպանության ներկայացուցիչների հետ շրջել են Ֆուտբոլի ակադեմիայի տարածքով՝ հյուրերին ծանոթացնելով ենթակառուցվածքների հետ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով