15:38  ,  10 դեկտեմբերի, 2016

Բուդապեշտ. Վարշամ Բորանյանը նույնպես պարտվեց

Բուդապեշտում մեկնարկած ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հունահռոմեական ոճի մրցաշարի 71 կգ քաշային կարգում հաղթանակով մեկնարկած Եվրոպայի 2016թ. չեմպիոն Վարշամ Բորանյանը (71 կգ) 1/8 եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դանիել Կատարագային: Եթե Կատարագան հասնի եզրափակիչ, Բորանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Մեկնարկային գոտեմարտում գյումրեցի ըմբիշը հաղթել էր (2:2) իրանցի Աֆշին Բիաբանգարդին:

Դեկտեմբերի 10-ին պայքարի մեջ էր մտել նաեւ ազատոճային Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), որը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 0:4 հաշվով պարտվելով իրանցի Բեհնամ Էհսանպուրին:

Հայաստանի հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ ազատոճային Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում