00:16  ,  10 դեկտեմբերի, 2016

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց London Chess Classic-ում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2785) հաղթանակով մեկնարկեց Grand Chess Tour-ի հերթական փուլի մրցաշարում: London Chess Classic-ի առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով մրցեց անգլիացի Մայքլ Ադամսի (2748) հետ եւ հաղթանակ տարավ 41-րդ քայլում:

Առաջին տուրի մյուս պարտիաներում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն (2809) ուժեղ էր բուլղարացի Վեսելին Տոպալովից (2760), ամերիկացի Ուեսլի Սոն (2794) հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային (2779):

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավն (2804) ու հոլանդացի Անիշ Գիրին (2771) եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823) ու հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779) կիսեցին միավորը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով