23:48  ,  9 դեկտեմբերի, 2016

Ռոնալդուն, Բենզեման ու Մոդրիչը չեն օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիացի Քարիմ Բենզեման եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չեն օգնի Արքայական թիմին Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում: «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 խաղացողների.

Դարպասապահներ. Նավաս, Կասիլյա, Յանյես:

Պաշտպաններ. Կարվախալ, Պեպե, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո:

Կիսապաշտպաններ. Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Կովաչիչ, Ասենսիո, Իսկո:

Հարձակվողներ. Մորատա, Լուկաս Վասկես, Մարիանո:

Բենզեման թեթեւ վնասվածք ունի, Ռոնալդուն ու Մոդրիչը հանգստի հնարավորություն են ստացել Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանը մեկնելուց առաջ:

Դեկտեմբերի 10-ին Մադրիդում կայանալիք «Ռեալ» - «Դեպորտիվո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում