18:21  ,  9 դեկտեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Արդա Թուրանը՝ շաբաթվա լավագույն խաղացող

«Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի արդյունքում, ճանաչվել է շաբաթվա լավագույւն խաղացող։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Թուրանը ստացել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության մասնակիցների ձայների 58 տոկոսը։ 4։0 հաշվով ավարտված խաղում Թուրանը նաեւ գոլային փոխանցում էր կատարել արգենտինացի Լիոնել Մեսիին։

Երկրորդ տեղը գրավել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը ստացել է ձայների 17 տոկոսը։ Լեհ ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ։ Գերմանական թիմը առավելության էր հասել նվազագույն հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում