17:41  ,  9 դեկտեմբերի, 2016

Օրվա ծաղրանկարը. Հրաշագործ Հենրիխ «Միկի» Մխիթարյանը

Goal.com-ի օրվա ծաղրանկարը նվիրված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն առաջին գոլն է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում։ Ծաղրանկարիչ Օմար Մոմանին Մխիթարյանին ներկայացրել է հրաշագործ «Միկիի» կերպարում։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի խաղում (2:0) գեղեցիկ անցումից հետո գրավել էր մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում