16:50  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Դարպասապահ. Վատերման (ԱՊՕԵԼ):

Պաշտպաններ. Էրիկ Բայի («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերգեյ Կրիվցով («Շախտյոր»), Նուման Չյուրուկսու («Օսմանլիսպոր»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Թայսոն («Շախտյոր»), Բեն Ռիենստրա («ԱԶ Ալկմար»), Ալեքսանդր Սյոդերլունդ («Սենտ Էթյեն»):

Հարձակվողներ. Էդեր («Ինտեր»), Մուսա Սոու («Ֆեներբահչե»), Միխալ Դյուրիշ («Վիկտորիա Պլզեն»):

Հիշեցնենք, որ ուկրաինական «Զարյայի» դեմ արտագնա խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Մխիթարյանը Եվրոպայի լիգայի վարկածով ընդգրկվել է նաեւ խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 8 հավակնորդների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով