19:02  ,  9 դեկտեմբերի, 2016

Գաել Անդոնյանը «Մարսելի» հայտացուցակում է

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն ընդգրկվել է «Մարսելի» հայտացուցակում՝ «Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի խաղին։ Մարսելցիների գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Դիժոն է մեկնել 20 ֆուտբոլիստներով։

«Մարսելի» ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Դիժոնում։ Թռիչքն ավարտվել է Լիոնում, որտեղից «Մարսելի» թիմը ավտոբուսով հաղթահարել է մոտ 200 կմ, հաղորդում է La Provence-ը։

Դեկտեմբերի 9-ին կայանալիք «Դիժոն» - «Մարսել» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 21-ամյա հայ պաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Դիժոնում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում