19:29  ,  9 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ բրիտանական հայտնի պարբերականների տիտղոսաէջերին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում ուկրաինական «Զարյայի» դարպասը խփած գոլի շնորհիվ դարձել է բրիտանական հայտնի պարբերականների դեկտեմբերի 9-ի համարների գլխավոր հերոսը։

Հիշեցնենք, որ Օդեսայում կայացած խաղում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 2։0 հաշվով, մեկնարկային կազմում հանդես եկած Մխիթարյանը բացել է հաշիվը։ Նա փոխարինվել է 85-րդ րոպեին։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ, հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 8 հավակնորդների թվում։ ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ, Մխիթարյանը ճանաչվել է երկրորդը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով