09:22  ,  9 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի 6-րդ տուրի խաղում:

Օդեսայում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է մեկ հարված, որն ավարտվել է դարպասի գրավումով: Մխիթարյանը կատարել է 57 փոխանցում՝ 89.5 տոկոս ճշգրտությամբ: 27-ամյա կիսապաշտպանը հաղթել է մեկ օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել է մրցակիցն եւ 3 անգամ խլել գնդակը: Հենրիխը թույլ է տվել մեկ խախտում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել: Արդյունքում՝ նա ստացել է 7.76 գնահատականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը (8.46):

Հիշեցնենք, որ Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 85 րոպե եւ դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով