Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բացեց հանդիպման հաշիվը: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ 1 միավոր հետ մնալով թուրքական «Ֆեներբահչեից», որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»:
Եվրոպայի լիգա, A խումբ, 6-րդ տուր
«Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2
Հենրիխ Մխիթարյան, 48, Զլատան Իբրահիմովիչ, 88
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 0:1
Մուսա Սո, 22
A խմբի մրցաշարային դրությունը. «Ֆեներբահչե»՝ 13 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Ֆեյենորդ»՝ 7, «Զարյա»՝ 2:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում