23:22  ,  8 դեկտեմբերի, 2016

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ անցումն ու գոլը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Օդեսայում մրցում է ուկրաինական «Զարյայի» հետ եւ հաղթում է՝ 1:0: Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Զարյայի» դարպասը 48-րդ րոպեին գրավել է գեղեցիկ անհատական անցումից հետո: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Սա Մխիթարյանի առաջին գոլն է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով